• ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 8-Ի N 1237-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

    Սույն նախագծով նախատեսվում է փոփոխություններ և լրացումներ կատարել «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ
       10 Февраль 2016

    Автор ՀՀ բնապահպանության նախարարություն
    Принимающий орган Правительство РА
    Категория управление
    Обоснование Անհրաժեշտությունը

    «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 8-ի N 1237-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի նոյեմբերի 26-ի նիստի N 52 արձանագրությամբ հավանության արժանացած «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 18-ի N 16 արձանագրային որոշման մեջ լրացում կատարելու և Հայաստանի Հանրապետության նախարարին կից հանրային խորհրդի օրինակելի աշխատակարգին հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության արձանագրային որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետի կատարումն ապահովելու նպատակով: Մասնավորապես, նախագծի ընդունումը բխում է քաղաքականությունների և օրենսդրական բարեփոխումների գործընթացում քաղաքացիական հասարակության արդյունավետ, թափանցիկ և հաշվետու մասնակցային համակարգի ձևավորման խնդրի լուծման անհրաժեշտությունից:

    Ссылки

    «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ

    Просмотр
  • ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

       10 Февраль 2016

    Автор ՀՀ բնապահպանության նախարարություն
    Принимающий орган Национальное собрание РА
    Категория водные ресурсы
    Обоснование 1.Անհրաժեշտությունը

    «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակումը բխում է ՀՀ կառավարության 2013 թվականի նոյեմբերի 14-ի N 47 արձանագրային որոշմամբ հաստատված բնապահպանության ոլորտի նորարարական ֆինանսա¬տնտեսական մեխանիզմների ստեղծման հայեցա¬կար¬գից բխող խնդիրների իրականացման միջոցառումների ծրագրի 8-րդ կետի հանձնարարականի («Ջրային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ՀՀ կառավարություն ներկայացում) կատարումից:

    2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

    ՀՀ ջրավազաններում բավարար չկանոնակարգված ջրօգտագործման արդյունքում ստեղծվել է բնապահպանական բարդ իրավիճակ, որը փոխելու կամ բարելավելու համար առաջարկվում է համապատասխան միջոցառումների կամ քայլերի իրականացում, այդ թվում` Ջրային օրենսգրքի պահանջների խախտման դիմաց գանձված վնասի հատուցման գումարների նպատակային օգտագործման նպատակով առաջարկվում է դրանց հաշվին ստեղծել Ջրային ռեսուսների պահպանության դրամագլուխ, տնտեսական գործունեության հետևանքով շրջակա միջավայրին հասցված և չհատուցված վնասների վերականգնման համար:

    3. Կարգավորման նպատակը և բնույթը

    <<Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացում կատարելու մասին>> ՀՀ օրենքի նախագծով առաջարկվում է օրենսգրքում կատարել հետևյալ լրացումը` ավելացնելով նոր 116.1.-րդ հոդվածը, որով օրենսգրքի պահանջների խախտման դիմաց գանձված վնասի հատուցման գումարների նպատակային օգտագործումն ապահովելու նպատակով ստեղծվում է ջրային ռեսուրսների պահպանության դրամագլուխ, որտեղ կուտակվում են վերը նշված վնասի հատուցման գումարները:

    Դրամագլխի միջոցները բացառապես օգտագործվելու են ջրային ռեսուրսին հասցված վնասի վերականգնման, ներառյալ ազգային ջրային պաշարի մեծությունը և (կամ) ջրերի որակի ստանդարտները պահպանելու միջոցառումների իրականացման նպատակով:

    4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները

    Նախագծի մշակման ընթացքում ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական ռազմավարական ծրագրերի և մոնիթորինգի վարչությունը համագործակցել է նախարարության աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների հետ:

    5. Ակնկալվող արդյունքը

    Ջրօգտագործման թույլտվություն ունեցող սուբյեկտների գործունեության հետևանքով և ապօրինի ջրօգտագործման արդյունքում շրջակա միջավայրին հասցված և չհատուցված վնասների վերականգնման միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների հավաքագրման և օգտագործման համակարգի ներդրում:

    Ссылки
      ՀՀ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ 
    Просмотр
  • ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

    ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ
       11 Февраль 2016

    Автор Министерство юстиции РА
    Принимающий орган Национальное собрание РА
    Категория экологические права человека
    НПО
    Обоснование
    Ссылки
    Просмотр
  • ԳԵՆԵՏԻԿՈՐԵՆ ՁԵՎԱՓՈԽՎԱԾ ՕՐԳԱՆԻԶՄՆԵՐԻ ԳՈՐԾԱԾՈՒԹՅԱՆ ԿԵՆՍԱԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

    Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների ստացման, փորձարկման, բազմացման, պահման, ոչնչացման կամ վնասազերծման հետ կապված հնարավոր անբարենպաստ ազդեցությունից շրջակա միջավայրի եւ կենսաբազմազանության պահպանության ու կենսանվտանգությանն առնչվող հարաբերությունները` հաշվի առնելով մարդու առողջությանը սպառնացող վտանգը:
       23 Февраль 2016

    Автор ՀՀ բնապահպանության նախարարություն
    Принимающий орган Национальное собрание РА
    Категория экологические права человека
    нормы-механизмы
    информация
    ГМО
    здравохранение
    Обоснование
    Ссылки
    Отзыв

    ՀՀ ազգային ժողովի իրավաբանական վարչության եզրակացություն

    Գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի եզրակացություն

    Просмотр
  • <<ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ>> ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՆԱԽԱԳԻԾ

       27 Апрель 2016

    Автор Civil voice NGO
    Принимающий орган Национальное собрание РА
    Категория экологическая экспертиза
    Обоснование

    1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

    <<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ Նախագիծ) ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է <<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում (այսուհետ Օրենք) առկա թերությունների վերացման, Օրենքի տրամաբանությունից բխող սակայն չկարգավորված իրավահարաբերությունների կարգավորման և գործընթացի մասնակիցների իրավունքների ու պարտականությունների հստակեցման անհրաժեշտությունից.

    1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

    Օրենքով սահմանված որոշ հասկացություններ խմբագրված են թերություններով, ինչի հետևանքով փոփոխված են դրանց իմաստները և արդյունքում դրանք չեն համապատասխանում Օրենքով այդ հասկացությունների գործընթացները կարգավորող նորմերին:

    Որոշ հասկացություններ և նորմեր խմբագրված են այնպես, որ <<Իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքով սահմանված նորմերով դրանք մեկնաբանելու դեպքում դառնում են անկիրառելի, կամ վիճելի են դարձնում դրանց կիրառման իրավաչափությունը:

    Օրենքով թերի են կանոնակարգված փորձաքննության ենթարկված նախագծային փաստաթղթերում կատարվող՝ շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցություն ունեցող փոփոխություններին վերաբերվող իրավահարաբերությունները, իսկ փորձաքննության ենթարկված հիմնադրութային փաստաթղթերում կատարվող՝ շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցություն ունեցող փոփոխությունների մասով ընդհանրապես բացակայում է որևէ կարգավորում:

    Լիարժեք չեն սահմանված լիազոր պետական մարմնի լիազորություններն ու ձեռնարկողի պարտականությունները՝ ինչի արդյունքում կարող են վիճահարույց դառնալ, Օրենքի նորմերից և տրամաբանությունից բխող, լիազոր մարմնի կողմից՝ փորձաքննության գործընթացի հետ առնչվող վերահսկողության իրականացման և համապատասխան վարչական ակտերի ընդունման գործընթացները:

    2. Վերը նշված թերությունների վերացման նպատակով ներկայացված Նախագծով՝

    ա. Նոր խմբագրությամբ են շարադրվել նախատեսվող գործունեություն, նախագծային փաստաթուղթ, շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության հիմնական փուլ և փորձաքննություն հիմնական հասկացությունները՝ ինչի արդյունքում վերացվել են դրանցում առկա իմաստային թերությունները, ինչպես նաև այդ հասկացությունների տրամաբանությունից ելնելով դրանք համապատասխանեցվել են <<Իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի պահանջներին.

    բ. Հստակ նորմ է սահմանվել, որի համաձայն փորձաքննության են ենթակա փորձաքննության ենթարկված նախագծային և հիմնադրութային փաստաթղթերում կատարվող՝ շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցություն ունեցող բոլոր փոփոխությունները, ինչպես նաև ներդրվել է այդ գործընթացի իրականացման մեխանիզմ.

    գ. Հստակեցվել և կանոնակարգվել են բնության հատուկ պահպանվող տարածքներում, պատմամշակութային հուշարձանների սահմաններում, անտառային տարածքներում և ընդհանուր օգտագործման կանաչ տարածքներում՝ նախատեսվող գործունեության իրականացման հետ կապված իրավահարաբերությունները:

    դ. Օրենքի տրամաբանությունից ելնելով՝ հստակեցվել և լրացվել են լիազոր պետական մարմնի լիազորություններն ու ձեռնարկողի պարտականությունները՝ ինչի արդյունքում օրենքի կիրառման ժամանակ հնարավորինս կբացառվեն, Օրենքում առկա բաց թողումների ու սխալ ձևակերպումների պատճառով, հնարավոր վեճերը՝ կապված գործունեությունը փորձաքննական դրական եզրակացություն ստացած նախագծային փաստաթղթերին համապատասխան իրականացման պարտավորության և դրա նկատմամբ վերահսկողության իրականացման հետ:

    Ссылки

    "ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ" ՀՀ ՕՐԵՆՔ

    Просмотр