Իրավունքների եւ պարտականությունների վերաբերյալ սույն համաձայնագիրը (այսուհետ, Կանոններ) www.ecolex.am էլեկտրոնային հարթակի օգտատերերի, ինչպես նաեւ այլ սուբյեկտների հետ հարաբերությունները կարգավորող փաստաթուղթ է: Դառնալով www.ecolex.am էլեկտրոնային հարթակի օգտատեր կամ առանց գրանցվելու համապատասխան ծառայություններից օգտվելով` Դուք համաձայնում եք սույն Կանոններին:
Հասկացություններ
1. ծառայություններ, կայքի այցելուների եւ օգտատերերի համար www.ecolex.am կայքի միջոցով մատչելի գործառույթներ եւ հնարավորություններ, ներառյալ կայքը, մասնակցության հարթակը, սոցիալական հավելվածները եւ ողջ տեղեկատվությունը:
2. ծառայություններից օգտվել, www.ecolex.am կայքի ծառայությունների օգտագործման ցանկացած եղանակ, ներառյալ, ցանկացած տեղեկատվության պատճենում, տարածում, փոփոխություն, թարգմանություն կամ դրանց օգտագործմամբ այլ նյութերի պատրաստում:
3. հարթակ, ծառայությունների ամբողջություն, որոնք հնարավորություն են տալիս կայքի օգտատերերին գրառումներ կատարելու Նախագծերի վերաբերյալ:
4. տեղեկատվություն, www.ecolex.am կայքում կայքի ադմինիստրացիայի եւ օգտատերերի կողմից հրապարակված ցանկացած նյութ:
5. գրառում, կայքի օգտագերերի կողմից նախագծերի վերաբերյալ կատարված ցանկացած մեկնաբանություն, առաջարկ, նկատառում կամ դիտողություն:
6. օգտատիրոջ տվյալներ, www.ecolex.am կայքում գրանցվելիս կամ բաժանորդագրվելիս լրացված ցանկացած տվյալ, որոնք հասանելի են կայքի ադմինիստրացիային, իսկ գրառումներ կատարելիս, նաեւ կայքի այցելուներին եւ այլ օգտատերերին:
Հրապարակայնություն
1. Ձեր անձնական էջը ստեղծելիս համակարգ մուտքագրված անձնական տվյալները (անուն, ազգանուն (անվանում), ֆոտո, հասցե, հեռախոսահամար, էլ փոստ). Մատչելի են կայքի ադմինիստրացիային:
2. Ձեր լուսանկարը, անունը եւ ազգանունը կամ կազմակերպության անվանումը մատչելի կլինեն կայքի բոլոր այցելուներին եւ կարտացոլվեն ձեր կողմից կատարված բոլոր մեկնաբանությունների հետ:
3. www.ecolex.am կայքում տեղադրված իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ կատարված Ձեր ցանկացած գրառում կայքի ադմինիստրացիայի կողմից հաստատվելուց հետո հնարավոր չի լինի հեռացնել:
4. www.ecolex.am կայքում վերբեռնված իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ կատարված Ձեր գրառումները մատչելի կլինեն կայքի բոլոր այցելուներին եւ օգտատերերին:
5. Ցանկացած պահի դուք կարող եք ջնջել Ձեր անձնական էջը, սակայն դա չի հանգեցնի նախկինում Ձեր կողմից կատարված գրառումների հեռացմանը:
Անվտանգություն
www.ecolex.am կայքի ադմինիստրացիան ձեռնարկում է անվտանգության ապահովման անհրաժեշտ միջոցներ, սակայն չի կարող երաշխավորել այն: Այդ նպատակով անհրաժեշտ է նաեւ ձեր աջակցությունը, մասնավորապես, արգելվում է.
1. տեղադրել գովազդ կամ հրապարակված նախագծերին չառնչվող գրառումներ,
2. ավտոմատացված միջոցների (բոթեր, ռոբոտներ, սփայդերներ, սքրեյփերների) օգնությամբ հավաքել կայքի օգտատերերի վերաբերյալ տեղեկատվություն կամ նրանց տեղադրած գրառումները,
3. վերբեռնել վիրուսներ կամ այլ վտանգավոր ծրագրեր,
4. այլ օգտագերերից խնդրել վերջիններիս մուտքային տվյալները կամ համակարգ մուտք գործել այլ անձի տվյալներով,
5. կատարել սպառնալիք, վիրավորանք կամ ատելություն բովանդակող հրապարակումներ,
6. www.ecolex.am էլեկտրոնային պորտալն օգտագործել ցանկացած անօրինական, ապակողմնորոշող, հանցավոր կամ խտրականություն քարոզող տեղեկատվություն տարածելու համար,
7. կատարել գործողություններ, որոնք կարող են խաթարել, գերծանրաբեռնել կամ խոչընդոտել www.ecolex.am էլեկտրոնային պորտալի բնականոն աշխատանքը,
8. խրախուսել կամ որեւէ կերպ աջակցել սույն Կանոնների խախտմանը:
Սույն բաժնի կաննոնների ցանկացած խախտման դեպքում www.ecolex.am կայքի ադմինիստրացիան իրեն իրավունք է վերապահում հեռացնել համապատասխան օգտագիրոջ էջը կամ արգելափակել այն:
Գրանցում եւ օգտատիրոջ էջի անվտանգություն
www.ecolex.am կայքի օգտատերերը գրանցվում են իրենց իրական անուններով եւ լրացնում արժանահավատ տեղեկատվություն, մասնավորապես.
1. արգելվում է լրացնել ցանկացած սխալ տեղեկատվություն կամ առանց կայքի ադմինիստրացիայի թույլտվության գրանցել երրորդ անձի,
2. արգելվում է նույն անձին ունենալ մեկից ավելի էջ,
3. Ձեր էջի հեռացման կամ արգելափակման դեպքում արգելվում է առանց կայքի ադմինիստրացիայի թույլտվության ստեղծել նոր էջ,
4. խրախուսվում է ըստ անհրաժեշտության թարմացնել գրանցման համար օգտագործված կոնտակտային եւ այլ տեղեկատվությունը,
5. արգելվում է գաղտնաբառը տրամադրել երրորդ անձի, թույլատրել երրորդ անձանց օգտվել Ձեր անձնական էջից կամ կատարել գործողություններ, որոնք կարող են վտանգել Ձեր էջի եւ համակարգի անվտանգությունը:
Այլ անձանց իրավունքների պաշտպանությունը
1 Մենք հարգում ենք այլ անձանց իրավունքները եւ նույնը ակնկալում ենք Ձեզանից:
2. Արգելվում է կատարել վիրավորանք կամ այլ վարկաբեկող արտահայտություններ պարունակող գրառումներ:
3. Մենք պաշտպանում ենք Ձեր հեղինակային իրավունքները եւ Ձեր յուրաքանչյուր գրառում բոլոր օգտատերերին տեսանելի է որպես Ձեր անունից կատարված գրառում:
Բաժանորդագրություն եւ հայտարարությունների ու նորությունների տարածում
Մեր նպատակն է օգտատերերին տրամադրել միայն վերջիններիս համար արժեքավոր տեղեկատվություն: Այդ նպատակով Դուք ընդունում եք հետեւյալ պայմանները.
1. թույլ եք տալիս մեզ օգտագործելու Ձեր էլ. փոստի հասցեն եւ հեռախոսահամարը,
2. Ձեզ հետաքրքրող տեղեկատվության թեմաները դուք ընտրում եք բաժանորդագրվելիս եւ կարող եք փոփոխել ցանկացած ժամանակ:
Փոփոխություններ
1. Մենք Ձեզ կտեղեկացնենք էլեկտրոնային պորտալի օգտագործման պայմանների փոփոխությունների մասին եւ կտրամադրենք ժամանակ դրանց ծանոթանալու նախքան ուժի մեջ մտնելը:
2. Եթե համապատասխան փոփոխություններից հետո Դուք շարունակեք օգտվել կայքի ծառայություններից, դա կընդունվի որպես համաձայնություն փոփոխված պայմաններին:
Կասեցում եւ դադարեցում
Սույն կանոնների խախտման դեպքում կայքի ադմինիստրացիան իրեն իրավունք է վերապահում հեռացնել կամ կասեցնել ձեր էջի աշխատանքը, ինչի մասին դուք կծանուցվեք էլեկտրոնային նամակով:
Վեճերի լուծում
1. Ձեր գրառումների կամ այլ գործողությունների հետ կապված երրորդ անձանց կողմից մեր դեմ բողոք ներկայացվելու դեպքում, դուք պարտավորվում ենք զերծ մնալ ցանկացած այնպիսի գործողություններ կատարելուց, որոնց արդյունքում «Շրջակա միջավայրի իրավական պահպանության կենտրոն» ՀԿ-ն կարող է կրել ծախսեր կամ այլ անբարենպաստ հետեւանքներ: Կայքի ադմինիստրացիան իրավունք ունի նախաձեռնել վեճի լուծման ընթացակարգ, անհրաժեշտ ժամանակով արգելափակելով ձեր էջը:
2. Թեեւ մենք սահմանում ենք կայքից օգտվելու կանոններ, սակայն կայքի ադմինիստրացիան պատասխանատու չէ ձեր գրառումների իսկության համար: Նմանապես եւ դուք պատասխանատու չեք երրորդ անձանց գրառումների իսկության համար:
3. www.ecolex.am էլեկտրոնային հարթակի օգտագործման հետ կապված բոլոր վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով: Համաձայնության չգալու դեպքում վեճերը լուծվում են դատական կարգով, ըստ ՀՀ գործող օրենսդրության: