ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 21-Ի N 1151-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սույն նախագծով նախատեսվում է փոփոխություններ և լրացումներ կատարել «ԱՐՓԻ ԼԻՃ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ, ՀԱՏԱԿԱԳԻԾԸ, ՏԱՐԱԾՔԻ ՉԱՓԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀՈՂԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԱՆ ՄԵՋ

Հեղինակ ՀՀ բնապահպանության նախարարություն
Ընդունող մարմին ՀՀ կառավարություն
Ոլորտ ԲՀՊՏ
Հիմնավորում

1.Անհրաժեշտությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հուլիսի 21-ի <<Արփի լիճ>> ազգային պարկի սահմանների նկարագիրը, հատակագիծը, տարածքի չափը հաստատելու և հողերի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին>> N 1151-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը առաջ է եկել ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի հողային ֆոնդի հաշվառման ժամանակ մարզի հողային հաշվեկշռում կատարած ճշգրտումների արդյունքում:

2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Ըստ ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից ներկայացված տեղեկատվության ՀՀ կառավարության 21.07.2011թ. N1151-Ն որոշման 3-րդ կետի 6-րդ, 10-րդ, 11–րդ ենթակետերում և որոշման 4-րդ կետի 8-րդ, 11-րդ, 12–րդ ենթակետերում Շաղիկ, Զարիշատ և Բերդաշեն համայնքների վարչական սահմաններում ընդգրկված են նախկինում համայնքներին կառավարման լիազորություններով հանձնված 2-րդ հատվածներ, որտեղ գտնվող հողերը ոչ թե համայնքային այլ պետական սեփականության հողեր են: Այդ հատվածներում գտնվող <<Արփի լիճ>>

ԱՊ-ին հատկացված հողերը նշված որոշման մեջ պետականի փոխարեն ներառվել են որպես համայնքային սեփականության հողեր:

ՀՀ Շիրակի մարզի Շաղիկ համայնքի և <<Արփի լիճ>> ազգային պարկի տարածքների վիճելի հատվածների ուսումնասիրման աշխատանքների արդյունքում պարզվել է, որ վերը նշված որոշման 3-րդ կետի 10-րդ ենթակետով Շաղիկի համայնքի կողմից Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերած և անհատույց օգտագործման իրավունքով <<Արփի լիճ>> ազգային պարկին հատկացված և Շաղիկի համայնքի 2009-2014թթ. հողային հաշվեկշիռներով համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողերի միջև կան անհամապատասխանություններ: ՀՀ Շիրակի մարզի Շաղիկ համայնքի ավագանին 25.08.2010թ. կայացրել է N 11 որոշումը, որով Շաղիկ համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 559,3 հա հողերը նվիրաբերել է Հայաստանի Հանրապետությանը` հատուկ պահպանվող տարածքների հողերի կատեգորիա փոխադրելու և <<Արփի լիճ>> ազգային պարկում ընդգրկելու համար: Նույն որոշմամբ ավագանին հավանություն է տվել համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող 3407,1 հա հողերը հատուկ պահպանվող տարածքների հողերի կատեգորիա փոխադրելու և համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող հատուկ պահպանվող տարածքների 258,7 հա հողերը <<Արփի լիճ>> ազգային պարկում ընդգրկելու համար:

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից ներկայացված տվյալների համաձայն <<Արփի լիճ>> ազգային պարկին է հատկացվել ՀՀ Շիրակի մարզի Շաղիկ գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողերից 86,19 հա, այլ ոչ թե 559,0 հա, իսկ Շաղիկ գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականության հողերից 4225.09 հա, այլ ոչ թե 3665,8 հա, ըստ վերը նշված ՀՀ կառավարության N 1151-Ն որոշման: Ըստ 2014թ. հողային հաշվեկշռի, Շաղիկ համայնքի վարչական տարածքը կազմում է ընդամենը 5460.6 հա, որից 4225,09 հա հատուկ պահպանվող տարածքների հողեր են: Նույնատիպ անհամապատասխանություններ կան նաև Զարիշատ և Բերդաշեն համայնքների վարչական սահմաններում ընդգրկված և նախկինում համայնքներին կառավարման լիազորություններով հանձնված 2-րդ հատվածներում գտնվող հողերի մեջ, որոնք ոչ թե համայնքային այլ պետական սեփականության հողեր են հանդիսացել:

3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

<<Արփի լիճ>> ազգային պարկի պահպանությունը և օգտագործումն իրականացնում է ՀՀ բնապահպանության նախարարության <<Արփի լիճ>> ազգային պարկ>> պետական ոչ առևտրային կազմակերպությունը: Որոշման նախագծով նախատեսվում է ուղղել վերը նշված ՀՀ կառավարության N 1151-Ն որոշման մեջ Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերած և անհատույց օգտագործման իրավունքով <<Արփի լիճ>> ազգային պարկին հատկացված ՀՀ Շիրակի մարզի Բերդաշեն, Շաղիկ և Զարիշատ համայնքների վարչական սահմաններում գտնվող հողային հաշվեկշիռներով համայնքային և պետական սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողերի միջև անհամապատասխանությունները:

4. Կարգավորման նպատակը և բնույթը

Ներկայացված որոշման նախագծի նպատակը <<Արփի լիճ>> ազգային պարկի սահմանների ճշգրտման և քարտեզագրման միջոցով պարկի տարածքի էտալոնային, գիտական, տնտեսական արժեք ներկայացնող բնական համակարգերի և դրանց բաղադրիչների պահպանության, բնական վերարտադրության և օգտագործման ապահովումն է: Անհրաժեշտ է ՀՀ կառավարության 21.07.2011թ. N1151-Ն որոշման 3-րդ կետի 6-րդ, 10-րդ, 11–րդ ենթակետերում և որոշման 4-րդ կետի 8-րդ, 11-րդ, 12–րդ ենթակետերում կատարել ուղղումներ, քանի որ Շաղիկ, Զարիշատ և Բերդաշեն համայնքների վարչական սահմաններում ընդգրկված են նախկինում համայնքներին կառավարման լիազորություններով հանձնված 2-րդ հատվածներ, որտեղ գտնվող հողերը ոչ թե համայնքային այլ պետական սեփականության հողեր են: Այդ հատվածներում գտնվող <<Արփի լիճ>> ԱՊ-ին հատկացված հողերը նշված որոշման մեջ պետականի փոխարեն ներառվել են որպես համայնքային սեփականության հողեր:

Հետևաբար, անհրաժեշտ է որոշման մեջ և համայնքների հողային հաշվեկշիռներում կատարել համապատասխան փոփոխություններ` <<Արփի լիճ>> ԱՊ-ին համայնքների կողմից նվիրաբերվող հողերը պակասեցվեն, իսկ պետական սեփականության հողերը նույն չափով ավելացնել` համաձայն աղյուսակի:

ՀՀ Շիրակի մարզի Շաղիկ համայնքի գյուղատնտեսական նշանակության հողերը ներկայումս չեն բավարարում համայնքում անասնապահության կարիքները հոգալու համար: Խնդրին լուծում տալու համար անհրաժեշտ է համայնքի անմիջական հարակից` ազգային պարկին պատկանող 140 հա տարածքը, որը նախկինում բնակիչների կողմից օգտագործվել է անասնապահության նպատակով հատկացնել Շաղիկ համայնքին, որպես խոտհարք օգտագործելու համար:

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակման աշխատանքների ընթացքում, հաշվի են առնվել <<Արփի լիճ>> ազգային պարկի տարածքի արժեքավոր էկոհամակարգերի տեղաբաշխվածությունը, ֆլորայի և ֆաունայի տեսակային կազմը, տարածվածությունը /արեալը/, բնորոշ ապրելավայրերը, լանդշաֆտային առանձնահատկությունները, ինչպես նաև տարածաշրջանի համայնքների սոցիալտնտեսական խնդիրները: Որոշման նախագծում օգտագործվել են ՀՀ բնապահպանության նախարարությանը ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից տրամադրված ՀՀ Շիրակի մարզի Շաղիկ, Զարիշատ և Բերդաշեն համայնքների վարչական սահմաններում ընդգրկված հողային հաշվեկշիռների վերաբերյալ ճշգրտված տվյալները:

ՀՀ Շիրակի մարզի գյուղական համայնքների և <<Արփի լիճ>> ազգային պարկի տարածքների վիճելի հատվածների ուսումնասիրման աշխատանքներին մասնակցել են ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության, ՀՀ բնապահպանության նախարարության, <<Արփի լիճ>> ազգային պարկ>> ՊՈԱԿ-ի, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի, ՀՀ Շիրակի մարզպետարանի և ՀՀ Շիրակի մարզի որոշ գյուղական համայնքների ներկայացուցիչները:

6. Ակնկալվող արդյունքը

Սահմանված կարգով ազգային պարկի և համայնքների ճշգրտված և նկարագրված սահմանների հաստատումը թույլ կտա օրենսդրությամբ սահմանված կարգով <<Արփի լիճ>> ազգային պարկ>> պետական ոչ առևտրային կազմակերպությանը անհատույց /անժամկետ/ օգտագործման իրավունքով ամրացված <<Արփի լիճ>> ազգային պարկի տարածքում առավել արդյունավետ կազմակերպել և իրականացնել ազգային պարկի պահպանության ու վերակագնման աշխատանքները : Նպաստավոր պայմաններ կստեղծվեն համայնքների հետ բնապահպանական և սոցիալտնտեսական խնդիրները լուծելու համար:

Հղումներ
    Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 2-րդ մասին ու "Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին" Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի "ե" կետին համապատասխան և հիմք ընդունելով "Իրավական ակտերի մասին" Հայաս¬տանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետու¬թյան կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հուլիսի 21-ի "Արփի լիճ" ազգային պարկի սահմանների նկարագիրը, հատակագիծը, տարածքի չափը հաստատելու և հողերի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին" N 1151-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումը`

    1) որոշման 1-ին կետում "21179.3" թիվը փոխարինել "21039.3 " թվով.

    2) որոշման 2-րդ կետում "3608.3" թիվը փոխարինել "2615.6" թվով.

    3) որոշման 3-րդ կետի՝

ա. 6–րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

6) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Բերդաշեն գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող հողերից` 368.6 հեկտար, այդ թվում`

ա. գյուղատնտեսական նշանակության հողերից 364.8 հեկտար, որից 347.9 հեկտար արոտավայր, 16.9 հեկտար այլ հողատեսքեր,

բ. արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր` 3.80 հեկտար. :

    բ. 10–րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

10) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Շաղիկ գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող գյուղատնտեսական նշանակության հողերից 86.19 հեկտար, որից 41.69 հեկտար արոտավայր, 42.6 հեկտար խոտհարք, 1.9 հեկտար այլ հողատեսքեր

    գ. 11–րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

11) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Զարիշատ գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող գյուղատնտեսական նշանակության հողերից` 157.4 հեկտար, որից 95.1 հեկտար արոտավայր, 25.6 հեկտար խոտհարք, 36.7 հեկտար վարելահող

    4) որոշման 4-րդ կետում՝

ա. "15316.1" թիվը փոխարինել "16168.9" թվով.

    բ. 8–րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

8) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Բերդաշեն գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող հողերից` 369.9 հեկտար, այդ թվում`

ա. գյուղատնտեսական նշանակության հողերից` 247.3 հեկտար, որից 141.9 հեկտար խոտհարք, 58.3 հեկտար վարելահող, 44.9 հեկտար արոտավայր, 2.2 հեկտար այլ հողատեսքեր,

բ. անտառային հողեր` 120.0 հեկտար,

գ. ջրային հողեր` 2.6 հեկտար

    գ. 11–րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

11) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Շաղիկ գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող հողերից` 3740.2 հեկտար, այդ թվում`

ա. գյուղատնտեսական նշանակության հողեր` 3650.5 հեկտար, որից 3063.5 հեկտար արոտավայր, 272.8 հեկտար խոտհարք, 65.4 հեկտար վարելահող, 248.8 հեկտար այլ հողատեսքեր,

բ. անտառային հողեր 59.2 հեկտար,

գ. հատուկ նշանակության հողեր՝ 30.50 հեկտար

    դ. 12–րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

12) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Զարիշատ գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող հողերից` 1211.2 հեկտար, այդ թվում`

ա. գյուղատնտեսական նշանակության հողեր` 1145.3 հեկտար, որից 1007.6 հեկտար արոտավայր, 23.1 հեկտար խոտհարք, 81.2 հեկտար վարելահող, 33.4 հեկտար այլ հողատեսքեր,

բ. ջրային հողեր` 3.10 հեկտար,

գ. հատուկ նշանակության հողեր` 62.80 հեկտար:

    2. Որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1.րդ կետով.

4.1. "Արփի լիճ" ազգային պարկ" պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց (անժամկետ) օգտագործման իրավունքով հատկացված հատուկ պահպանվող տարածքների հողերից 140 հեկտար անհատույց (անժամկետ) օգտագործման իրավունքով հատկացնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Շաղիկ համայնքին:

    3. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարաին՝ որոշումն ուժի մեջ մտնելուց հետո.

1) չորսամսյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-րդ կետից բխող "Արփի լիճ" ազգային պարկի սահմանների նկարագրի, հատակագծի և գոտևորման սխեմայում փոփոխությունների կատարումը/իրականացումը և դրանք ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը,

2) վեցամսյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 2-րդ կետից բխող պայմանագրի կնքումը և գույքային իրավունքների պետական գրանցումը` "Արփի լիճ" ազգային պարկ" պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:

     4. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի հողային ֆոնդի ընթացիկ հաշ¬վառման ժամանակ մարզի հողային հաշվեկշռում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կատարել սույն որոշումից բխող համապատասխան փոփոխություններ:

    5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

PDF