ECOLEX.AM. ՀԱՆՐԱՅԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՁԵՎԱՉԱՓ ԵՎ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ․ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՌՈՏ ՈՒՂԵՑՈՒՅՑ

ԱՄՓՈՓ ՆԿԱՐԱԳԻՐ

Ecolex.am Էլեկտրոնային հարթակը միավորում է ՀՀ Ազգային ժողովի, ՀՀ Կառավարության, ՀՀ բնապահպանության նախարարության և այլ գերատեսչությունների կողմից մշակված այն իրավական ակտերի նախագծերը, որոնք առնչվում են շրջակա միջավայրի պահպանությանը և բնական ռեսուրսների օգտագործմանը: Կայքում հասանելի էլեկտրոնային գործիքների համակարգը հնարավորություն է տալիս օգտատերերին անմիջապես նախագիծը մշակողին ներկայացնել համապատասխան առաջարկները և նկատառումները, որոնք միաժամանակ մատչելի են կայքի բոլոր այցելուների համար:

ԻՆՉՊԵ՞Ս ԳՐԱՆՑՎԵԼ

Իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ առաջարկներ և դիտողություններ ներկայացնելու համար Ecolex.am հարթակում գրանցվելը պարտադիր է: Այդ նպատակով կայքի «Առցանց գրանցում» բաժնից պետք է ընտրել օգտատիրոջ համապատասխան տեսակը և լրացնել անհրաժեշտ տվյալները։ Այնուհետև կստանաք էլեկտրոնային նամակ, որտեղ նշված հղումը սեղմելով կհաստատեք Ձեր գրանցումը։  

ԻՆՉՊԵ՞Ս ՆԱԽԱԳԾԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ԴԻՏՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ  ԱՌԱՋԱՐԿՆԵՐ

Կայքի «Նախագծեր» բաժնում տեղադրված բոլոր իրավական ակտերի նախագծերի, ինչպես նաև դրանց առանձին դրությների վերաբերյալ կարող եք ներկայացնել Ձեր առաջարկները, դիտողությունները կամ նկատառումները՝ սեղմելով  նշանը։ Խիստ ցանկալի է գրառումները կատարել հայատառ։

Ներկայացված դիտողությունները և առաջարկները կայքի ադմինիստրացիայի կողմից հաստատվելուց հետո (գրառումները կստուգվեն բացառապես էթիկայի և վերաբերելիության տեսանկյունից) կհասցեագրվեն տվյալ նախագծի հեղինակին և միաժամանակ մատչելի կլինեն կայքի բոլոր այցելուներին։

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Մեր նպատակն է օգտատերերին տրամադրել միայն վերջիններիս համար արժեքավոր տեղեկատվություն: Այդ նպատակով Դուք հնարավորություն ունեք բաժանորդագրվելիս ընտրել և ցանկացած ժամանակ փոփոխել Ձեզ հետաքրքրող ոլորտները կայքի «Բաժանորդագրորւթյուն» կամ Ձեր անձնական էջի «Կարգավորումներ» բաժնից։

ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Ecolex.am Էլեկտրոնային հարթակում գրանցվելու, ինչպես նաև կայքում մատչելի գործիքներից օգտվելու հետ կապված հարցեր, խնդիրներ կամ առաջարկներ ունենալու դեպքում մեր թիմը սիրով պատրաստ է աջակցել Ձեզ: Մեզ կարող եք գրել կայքի «Հետադարձ կապ» բաժնից կամ զանգահարել 060 710237 հեռախոսահամարով։

         Հարգանքով,

         Ecolex.am թիմ        

 

Ecolex.am Էլեկտրոնային հարթակը պատրաստվել է «Բնապահպանական կառավարման հզորացում ոչ կառավարական կազմակերպությունների կարողությունների զարգացման միջոցով» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Եվրոպական Միության կողմից և իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի միջոցով։