ՓՈՓՈԽՎԵԼ Է <<ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ>> ՀՀ ՕՐԵՆՔԻ ՎԵՐՋՆԱԿԱՆ ՆԱԽԱԳԻԾԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԺԱՄԿԵՏԸ

Ս․թ․ փետրվարի 18-ին ՀՀ կառավարության հաստատմանն է ներկայացվել <<Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի նոյեմբերի 14-ի նիստի N 47 արձանագրային որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին>> Հայաստանի Հանրապետության կառավարության արձանագրային որոշման նախագիծը:

Նախագծի ընդունումը պայմանավորված է հետևյալ հանգամանքներով.

1. անհրաժեշտություն է առաջացել <<Էկոհամակարգային ծառայությունների մասին>> ՀՀ օրենքի վերջնական նախագծի` ՀՀ կառավարություն ներկայացնելու ժամկետը 2015 թվականի 4-րդ եռամսյակից տեղափոխել 2016 թվականի 2-րդ եռամսյակ` օրենքի նախագծի վերաբերյալ ներկայացված առաջարկությունների հիման վրա օրենքի նախագիծը վերջնական լրամշակելու համար:

2. անհրաժեշտություն է առաջացել <<Կանաչ տնտեսության ներդրման սկզբունքների հայեցակարգին հավանություն տալու մասին>> ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագծի մշակում>> միջոցառման կատարման ժամկետը 2015թվականի 4-րդ եռամսյակից տեղափոխել 2017թվականի 2-րդ եռամսյակ` հաշվի առնելով, որ միջոցառման իրականացման համար նախատեսված միջազգային ֆինանսավորմամբ օժանդակությունը ծրագրավորված է 2016 թվականին:

3. <<Կանաչ ներդրումների սխեմայի>> օրինակով քաղաքացիական ներդրումային շրջանառու հիմնադրամի ստեղծման վերաբերյալ ՀՀ կառավարությանը առաջարկությունների ներկայացում>> միջոցառման կատարման ժամկետը 2016թ. 4-րդ եռամսյակից տեղափոխել 2018թ. 2-րդ եռամսյակ` հաշվի առնելով, որ այդ միջոցառման կատարումը բխում է <<Կանաչ տնտեսության>> սկզբունքների ներդրման գործընթացից:

Նախագիծն արժանացել էր հավանության տարածքային զարգացման և բնապահպանական նախարարական կոմիտեի 2016 թվականի հունվարի 21-ի նիստում:

Նախագիծը հաստատվել է ՀՀ կառավարության կողմից և ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Աղբյուրը՝ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայք http://www.mnp.am/?aid=4916#sthash.YU0OsrDE.dpuf