Նպատակները եւ խնդիրներ

- Դասընթացներ էկոլոգիական իրավունքի տարբեր ինստիտուտների վերաբերյալ քաղաքացիական ծառայողների, իրավաբանների, քննիչների, փաստաբանների, դատավորների, դատախազների,  իրավախորհրդատուների, հասարակական կազմակերպությունների, բիզնեսի և այլ շահագրգիռ խմբերի համար,

- Շրջակա միջավայրի պահպանությանը վերաբերող իրավական ակտերի նախագծերի մշակում և քննարկում, փորձագիտական գնահատում,

Խորհրդատվություն էկոլոգիական և իրավունքի հարակից ճյուղերի հարցերի վերաբերյալ պետական մարմինների, հասարակական կազմակերպությունների և բիզնես սեկտորի համար,

Համագործակցություն լիազորված և այլ պետական մարմինների, հասարակական կազմակերպությունների, Օրհուս կենտրոնների, գիտնականների, բիզնես սեկտորի ներկայացուցիչների, տեղական ինքնակառավարման մարմինների, ԶԼՄ-ների և այլ կառույցների էկոլոգիական օրենսդրության իրականացման շրջանակներում:

Հայաստանի Հանրապետության բնապահպանական օրենսդրության և այդ ոլորտի միջազգային իրավական փաստաթղթերի, մասնավորապես, ՀՀ միջազգային կոնվենցիաների  շտեմարանի ստեղծում և վարում: