ECOLEX.AM ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՐԹԱԿԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ՔՆՆԱՐԿՈՒՄ

05 Ապրիլ 2016 14:28:08 Կարդալ ավելին

ECOLEX.AM. ՀԱՆՐԱՅԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՁԵՎԱՉԱՓ ԵՎ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ․ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՌՈՏ ՈՒՂԵՑՈՒՅՑ

24 Փետրվար 2016 16:57:51 Կարդալ ավելին

ՓՈՓՈԽՎԵԼ Է <<ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ>> ՀՀ ՕՐԵՆՔԻ ՎԵՐՋՆԱԿԱՆ ՆԱԽԱԳԻԾԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԺԱՄԿԵՏԸ

24 Փետրվար 2016 17:14:35 Կարդալ ավելին

«ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԱՍՊԵԿՏՆԵՐԸ․ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ ՀՀ--ում» ԳԻՏԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ

24 Փետրվար 2016 16:42:59 Կարդալ ավելին
  • ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՆՔՆԱՀՍԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

    Սույն օրենքով սահմանվում են իրավաբանական անձանց կողմից իրենց արտադրական պրոցեսի, դրա ընթացքում առաջացած շրջակա միջավայրի վրա վնասակար ազդեցություն ունեցող աղտոտող նյութերի (այսուհետ` վնասակար նյութեր կամ աղտոտող նյութեր) եւ օգտագործվող հումքի նկատմամբ ինքնահսկման (այսուհետ` ինքնահսկում) իրականացման իրավական հիմքերը:
       05 Փետրվար 2016

    Հեղինակ ՀՀ բնապահպանության նախարարություն
    Ընդունող մարմին ՀՀ ազգային ժողով
    Ոլորտ նորմ-մեխանիզմներ
    տեղեկատվություն
    հողային ռեսուրսներ
    ջրային ռեսուրսներ
    ընդերք
    օգտակար հանածոներ
    մթնոլորտային օդ
    թափոններ
    Հիմնավորում
    Հղումներ
    Պատմություն

    Նախագիծն ընդունվել է երկրորդ ընթերցմամբ:

    Դիտել
  • ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ «ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

       05 Փետրվար 2016

    Հեղինակ Վահագն Մախսուդյան
    Ընդունող մարմին ՀՀ ազգային ժողով
    Ոլորտ ջրային ռեսուրսներ
    էներգետիկա
    Հիմնավորում Սույն օրենքի ընդունումը պայմանավորված է նրանով, որ հանրապետությունում մեծ թափ է ստացել ՓՀԷԿ-երի կառուցման գործընթացը: Որպես վերականգնվող էներգառեսուրսով աշխատող էներգետիկայի օբյեկտներ, այդ կայանները բնապահպանական տեսակետից ունեն որոշ դրական ազդեցություն, քանի որ դրանց գործարկումը չի ուղեկցվում մթնոլորտ վնասակար նյութերի եւ ջերմոցային գազերի արտանետմամբ, սակայն ՓԷՀԿ-երն ունեն մի շարք թերություններ, որոնք բացասաբար են ազդում բնական միջավայրի վրա: ՓՀԷԿ-երի կառուցումն անխուսափելիորեն ուղեկցվում է հողհատկացումով, կենսաբազմազանության վրա բացասական ներգործությամբ, հատկապես ջրաթեք (դերիվացիոն) կառույցների եւ ճնշումային խողովակների տեղադրման արդյունքում: Ջրառի հետեւանքով ՓՀԸԿ-երն ունեն զգալի բացասական ներգործություն բնական ջրահոսքերում ջրային էկոհամակարգերի եւ, առանձնապես, ձկնային աշխարհի վրա: Ներկայումս գործող ջրառի սահմանափակումները կրում են զուտ սանիտարական բնույթ եւ չեն ապահովում ջրային էկոհամակարգերի պահպանության անհրաժեշտ մակարդակ: Առանձին հիմնախնդիր է Սեւանա լճի ավազանի գետերի վրա ՓՀԸԿ-երի տեղադրման հարցը: Սիգ եւ լճածածան ձկնատեսակներից բացի, որոնք բնակվում եւ բազմանում են լճում, Սեւանի իշխանի պահպանված երկու ենթատեսակյները (գեղարքունի, ամառային իշխան), կողակ եւ բեղաձուկ (բեղլու) ձկնատեսակները ձվադրում են լիճ թափվող գետերում եւ չափազանց կարեւոր է ձվադրման ժամանակահատվածում գետերում ապահովել ջրի քանակական եւ որակական անհրաժեշտ պայմաններ:
    Հղումներ

    "Սևանա լճի մասին" ՀՀ օրենք
    ՀՀ ջրային օրենսգիրք

    Դիտել
  • ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

    Սույն օրենքը կարգավորում է էկոհամակարգային ծառայությունների, դրանց մատուցման (տրամադրման) հետ կապված հարաբերությունները:
       05 Փետրվար 2016

    Հեղինակ ՀՀ բնապահպանության նախարարություն
    Ընդունող մարմին ՀՀ ազգային ժողով
    Ոլորտ նորմ-մեխանիզմներ
    տնտեսական գործիքներ
    հողային ռեսուրսներ
    ջրային ռեսուրսներ
    անտառներ
    ԲՀՊՏ
    կենդանական աշխարհ
    բուսական աշխարհ
    կենսաբազմազանություն
    մթնոլորտային օդ
    օզոնային շերտ
    առողջապահություն
    կրթություն
    արտակարգ իրավիճակներ
    էկոնոմիկա
    Հիմնավորում 1. Անհրաժեշտությունը

    <<Էկոհամակարգային ծառայությունների մասին>> ՀՀ օրենքի նախագծի մշակումը բխում է ՀՀ կառավարության 2013 թվականի նոյեմբերի 14-ի N 47 արձանագրային որոշմամբ հաստատված բնապահպանության ոլորտի նորարարական ֆինանսա¬տնտեսական մեխանիզմների ստեղծման հայեցա¬կար¬գից բխող խնդիրների իրականացման միջոցառումների ծրագրի 1-ին կետի հանձնարարականի կատարումից:

    2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

    Էկոհամակարգային ծառայությունների (այսուհետ՝ ԷԾ) հետ կապված իրավահարաբերությունները բավարար չափով կանոնակարգված չեն:

    Բնական պաշարների կամ բնական կապիտալի օգտագործման տեսակները կամ դրանց կողմից կամ օգնությամբ մատուցվող գործառույթները չունեն հստակ ձեւակերպված դասակարգում կամ մասամբ են համապատասխանում միջազգային պրակտիկայում ներկայումս օգտագործվող էկոհամակարգային ծառայությունների դասակարգման մեթոդաբանությանը կամ մեթոդներին, էկոհամակարգային ծառայություններն անմիջականորեն կամ ուղղակիորեն չեն առնչվում գործող օրենքների կարգավորման հիմնական նպատակների հետ:

    ՀՀ գործող օրենսդրությունում բավարար կամ տեսանելի չափով չի ամրագրված բնական էկոհամակարգերի, բնական պաշարների կամ բնական կապիտալի օգտագործման արդյունքում կամ դրանց կողմից կամ օգնությամբ մատուցվող գործառույթների տնտեսական կամ արժեքային գնահատման անհրաժեշտությունը:

    ՀՀ օրենսդրությամբ կամ այլ իրավական ակտերով հստակորեն կամ բավարար չափով ամրագրված չեն բնական պաշարների կամ բնական կապիտալի ընդհանուր տնտեսական գնահատման, ԷԾ տնտեսական կամ արժեքային գնահատման մեթոդաբանությունը կամ մեթոդական հիմքերը:

    3. Կարգավորման նպատակը և բնույթը

    << Էկոհամակարգային ծառայությունների մասին>> ՀՀ օրենքի նախագծով կարգավորվում են էկոհամակարգային ծառայությունների հետ կապված իրավահարաբերությունները, այդ թվում սահմանվում են՝

    1. Օրենքի կարգավորման առարկան և նպատակը.

    2. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները.

    3. Էկոհամակարգային ծառայությունների դասակարգումը.

    4. Էկոհամակարգային ծառայությունների տնտեսական գնահատման մեթոդաբանությունը.

    5. էկոհամակարգային ծառայություններ տրամադրողները (մատուցողները) և գնորդները (ստացողները).

    6. էկոհամակարգային ծառայությունների դիմաց վճարները, դրանց հետ կապված ֆինանսական մեխանիզմները.

    7. Էկոհամակարգային ծառայությունների դիմաց վճարումների իրականացման պայմանները.

    8. էկոհամակարգային ծառայությունների մատուցման (տրամադրման) պայմանագրերի կնքման հետ կապված կարգավորումները և այլն:

    4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները

    Նախագծի մշակման ընթացքում ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական ռազմավարական ծրագրերի և մոնիթորինգի վարչությունը համագործակցել է նախարարության աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների հետ:

    5. Ակնկալվող արդյունքը

    <<Էկոհամակարգային ծառայությունների>> հետ կապված իրավահարաբերությունների կարգավորում:

    Հանրային և մասնավոր Էկոհամակարգային ծառայությունների դիմաց վճարների գծով առևտրային և ֆինանսական կարգավորումներն ապահովող օրենսդրական և կարգավորող դաշտի գոյություն:

    Հղումներ
    Պատմություն

    Դեռևս չի քննարկվել:

    Դիտել
  • ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ OՐԵՆՔԸ «ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԵՎ ԲՈՒՍԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻՆ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՄԱUԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

    Նախագիծը մշակված է ՀՀ վարչապետի 07.04.2010թ. N 229-Ա որոշմամբ հաստատված «Մի շարք իրավական ակտերում փոփոխությունների և լրացումների կատարման ժամանակացույցի» 4-րդ կետին և ՀՀ կառավարության 2011 թվականի հունվարի 13-ի <<Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին>> N 111-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի գործունեության միջոցառումների և գերակա խնդիրների ցանկի 19-րդ կետին համապատասխան:
       05 Փետրվար 2016

    Հեղինակ ՀՀ բնապահպանության նախարարություն
    Ընդունող մարմին ՀՀ ազգային ժողով
    Ոլորտ նորմ-երաշխիքներ
    անտառներ
    ԲՀՊՏ
    կենդանական աշխարհ
    բուսական աշխարհ
    Հիմնավորում 1. Անհրաժեշտությունը

    Նախագիծը մշակված է ՀՀ վարչապետի 07.04.2010թ. N 229-Ա որոշմամբ հաստատված «Մի շարք իրավական ակտերում փոփոխությունների և լրացումների կատարման ժամանակացույցի» 4-րդ կետին և ՀՀ կառավարության 2011 թվականի հունվարի 13-ի <<Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին>> N 111-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի գործունեության միջոցառումների և գերակա խնդիրների ցանկի 19-րդ կետին համապատասխան:

    2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

    ՀՀ կառավարության 2010 թվականի հունվարի 29-ի N 71-Ն և N 72-Ն որոշումներով համապատասխանաբար հաստատվել են Հայաuտանի Հանրապետության կենդանիների և բույսերի Կարմիր գրքերը, որով պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել համապատաuխան իրավական ակտերում, այդ թվում` «Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին» ՀՀ օրենքի մեջ, որով սահմանված են բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագները, կատարել համապատասխան փոփոխություններ և լրացումներ:

    3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականություն

    Կենսաբազմազանության պահպանումը Հայաստանի Հանրապետության բնապահպանական քաղաքականության կարևորագույն ուղղություններից մեկն է` նպատակաուղղված բուսական և կենդանական աշխարհների պահպանությանը, վերականգնվող բնական ռեսուրսների վերարտադրության անհրաժեշտ ծավալների և բնական հավասարակշռությունն ապահովող պայմանների ապահովմանը:

    4. Կարգավորման նպատակը և բնույթը

    «Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին» ՀՀ oրենքը (այսուհետ` Օրենք) uահմանում է բնապահպանական իրավախախտումների հետեւանքով կենդանական եւ բուuական աշխարհին պատճառված վնաuի հատուցման uակագները և դրա հաշվարկման ու գանձման կարգը:

    Օրենքի նախագծով`

    1. Օրենքի 1-ին հոդվածում կատարված լրացումով սահմանվել է, որ Օրենքի դրույթները չեն տարածվում քաղաքացիների սեփականություն հանդիսացող կամ նրանց օգտագործման իրավունքով տրամադրված հողամասերում կամ օրինական հիմքերով օգտագործման տրամադրված արոտավայրերում կամ խոտհարքներում աճեցված և Հայաստանի Հանրապետության բույսերի Կարմիր գրքում չգրանցված բուսական աշխարհի օբյեկտների վրահողամասերում աճեցված, Կարմիր գրքում չգրանցված բուսական աշխարհի օբյեկտների վրա:

    2. Օրենքի 2-րդ հոդվածում կատարված լրացումով սահմանվել է, որ բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական աշխարհին պատճառված վնասի հատուցման իրավահարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով:

    3. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին կետում` ելնելով Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված կենդանատեսակներից և Կարմիր գրքում դրանց տրված կատեգորիաներից, կատարված փոփոխություններով այդ կենդանատեսակների համար սահմանվել են վնասի հատուցման համապատասխան նոր սակագներ:

    4. Օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ կետում կատարված փոփոխություններով`

    1) այլ տեսակի ձկների և գետի խեցգետնի համար հատուցման սակագները գործող միավորի (հատի) փոխարեն սահմանվել են կիլոգրամի համար;

    2) ցանկից հանվել են Կարմիր գրքում գրանցված զոլավոր բորենի, ազնվացեղ եղջերու, փասիան, թուրաջ կենդանատեսակներին վերաբերող տողերը,

    3) ցանկի «գ» ենթակետի 1-ին պարբերությունում «երկկենցաղներ» բառը փոխարինվել է «երկկենցաղներ, հոդվածոտանիներ» բառերով,

    4) սահմանվել են վնասի հատուցման սակագներ գետի խեցգետնի և այլ տեսակի հոդվածոտանիների համար:

    5. Օրենքի 4-րդ հոդվածի 6-րդ կետում «անտառային ֆոնդի» բառակապակցությունում «ֆոնդի» բառը փոխարինվել է «հողերի» բառով` ելնելով ՀՀ Անտառային օրենսգրքի համապատասխան դրույթներից:

    6. Օրենքի 5-րդ հոդվածում` ելնելով Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված բուսատեսակներից և Կարմիր գրքում դրանց տրված կատեգորիաներից, կատարված փոփոխություններով սահմանվել են այդ բուսատեսակների համար վնասի հատուցման համապատասխան նոր սակագներ, այդ թվում`

    1) 1-ին կետը լրացվել է 1.1 կետով, որով սահմանվել են Հայաստանի Հանրապետության բույսերի Կարմիր գրքում գրանցված ծառատեսակների և թփերի հատման կամ ոչնչացման համար վնասի հատուցման սակագներ,

    2) 3-րդ կետը լրացվել է 3.1), 3.2) և 3.3) կետերով, որոնցով սահմանվել են վնասի հատուցման սակագներ համապատասխանաբար` ՀՀ բույսերի Կարմիր գրքում գրանցված բուսատեսակների ոչնչացման համար, Կարմիր գրքում գրանցված սնկերի անօրինական հավաքի կամ ոչնչացման համար և Կարմիր գրքում գրանցված ծառերի և թփերի պտուղների, սերմերի և հատապտուղների ապօրինի հավաքի համար:

    7. Օրենքի 5-րդ հոդվածում կատարված այլ փոփոխություններով`

    1) 4-րդ կետի առաջին պարբերությունում հանվել է «ֆոնդի» բառը, իսկ «հեկտարի» բառը

    փոխարինվել է «հեկտար տարածքի» բառերով,

    2) 5-րդ կետում կատարված փոփոխություններով կենդանիների ապօրինի արածեցման համար սահմանված վնասի հատուցման սակագները բարձրացվել են 10 անգամ,

    3) 8-րդ կետի նոր շարադրանքի արդյունքում հստակեցվել են անտառային հողերի և բնական արոտավայրերի, ինչպես նաև բնակավայրերի ընդհանուր օգտագործման կանաչապատ տարածքներում թափոնների ինքնակամ տեղադրման համար վնասի հատուցման սակագները,

    4) 9-րդ կետը լրացվել է նոր պարբերությունով, որով սահմանվել է Երևան քաղաքում անտառային հողերի, ինչպես նաև ընդհանուր օգտագործման կանաչապատ տարածքների ապօրինի օգտագործման համար վնասի հատուցման չափերի հաշվարկման կարգը:

    8. Օրենքի 6-րդ հոդվածում կատարված փոփոխություններով

    1) 8-րդ մասը շարադրվել է նոր խմբագրությամբ, որով հստակեցվել է ապoրինի որuված, հավաքված եւ (կամ) անհայտ անձից մթերված` Հայաuտանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված բուսական և կենդանական աշխարհի վայրի տեuակների, ինչպես նաև դրանց արգասիքների և (կամ) մասերի (կենդանիների` միսը, մորթին, ձուն, ձկնկիթը, օձի թույնը, բույսերի` արմատը, պտուղը, սերմը), պարունակող կենդանաբանական և բուuաբանական հավաքածուների վաճառքի, գնման, ձեռքբերման, փոխանակման, արտահանման և ներմուծման դեպքում վնաuի հատուցման չափերի հաշվարկման կարգը,

    2) հոդվածը լրացվել է 8.1–րդ մասով, որով կանոնակարգվել է Կարմիր գրքերում չներառված ապօրինի որսված, հավաքված և (կամ) մթերված կենդանիների և բույսերի տեսակների, ինչպես նաև դրանց արգասիքների և (կամ) մասերի (կենդանիների` միսը, մորթին, ձուն, ձկնկիթը, օձի թույնը, բույսերի` արմատը, պտուղը, սերմը), դրանք պարունակող կենդանաբանական և բուuաբանական հավաքածուների վաճառքի, գնման, ձեռքբերման, փոխանակման ու արտահանման դեպքում վնասի հատուցման չափերի հաշվարկման կարգը,

    3) 9-րդ մասում կատարվել է խմբագրական ուղղում` «բացթողնման» բառից առաջ ավելացվել է «փայտանյութի» բառը:

    5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները

    Նախագծի մշակման ընթացքում ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական ռազմավարական ծրագրերի և մոնիթորինգի վարչությունը համագործակցել է նախարարության աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների հետ:

    6. Ակնկալվող արդյունքը

    Օրենքի նախագծի ընդունմամբ կկանոնակարգվեն բնապահպանական իրավախախտումների արդյունքում ՀՀ կենդանիների և բույսերի Կարմիր գրքերում գրանցված և այլ տեսակների ոչնչացման (վնասման) արդյունքում պատճառված վնասի հատուցման հաշվարկման և գանձման իրավահարաբերությունները:

    Հղումներ

    ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԵՎ ԲՈՒՍԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻՆ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՄԱՍԻՆ 

    Պատմություն

    Դեռևս չի քննարկվել:
     

    Դիտել
  • ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 21-Ի N 1151-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

    Սույն նախագծով նախատեսվում է փոփոխություններ և լրացումներ կատարել «ԱՐՓԻ ԼԻՃ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ, ՀԱՏԱԿԱԳԻԾԸ, ՏԱՐԱԾՔԻ ՉԱՓԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀՈՂԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԱՆ ՄԵՋ
       08 Փետրվար 2016

    Հեղինակ ՀՀ բնապահպանության նախարարություն
    Ընդունող մարմին ՀՀ կառավարություն
    Ոլորտ ԲՀՊՏ
    Հիմնավորում

    1.Անհրաժեշտությունը

    Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հուլիսի 21-ի <<Արփի լիճ>> ազգային պարկի սահմանների նկարագիրը, հատակագիծը, տարածքի չափը հաստատելու և հողերի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին>> N 1151-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը առաջ է եկել ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի հողային ֆոնդի հաշվառման ժամանակ մարզի հողային հաշվեկշռում կատարած ճշգրտումների արդյունքում:

    2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

    Ըստ ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից ներկայացված տեղեկատվության ՀՀ կառավարության 21.07.2011թ. N1151-Ն որոշման 3-րդ կետի 6-րդ, 10-րդ, 11–րդ ենթակետերում և որոշման 4-րդ կետի 8-րդ, 11-րդ, 12–րդ ենթակետերում Շաղիկ, Զարիշատ և Բերդաշեն համայնքների վարչական սահմաններում ընդգրկված են նախկինում համայնքներին կառավարման լիազորություններով հանձնված 2-րդ հատվածներ, որտեղ գտնվող հողերը ոչ թե համայնքային այլ պետական սեփականության հողեր են: Այդ հատվածներում գտնվող <<Արփի լիճ>>

    ԱՊ-ին հատկացված հողերը նշված որոշման մեջ պետականի փոխարեն ներառվել են որպես համայնքային սեփականության հողեր:

    ՀՀ Շիրակի մարզի Շաղիկ համայնքի և <<Արփի լիճ>> ազգային պարկի տարածքների վիճելի հատվածների ուսումնասիրման աշխատանքների արդյունքում պարզվել է, որ վերը նշված որոշման 3-րդ կետի 10-րդ ենթակետով Շաղիկի համայնքի կողմից Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերած և անհատույց օգտագործման իրավունքով <<Արփի լիճ>> ազգային պարկին հատկացված և Շաղիկի համայնքի 2009-2014թթ. հողային հաշվեկշիռներով համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողերի միջև կան անհամապատասխանություններ: ՀՀ Շիրակի մարզի Շաղիկ համայնքի ավագանին 25.08.2010թ. կայացրել է N 11 որոշումը, որով Շաղիկ համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 559,3 հա հողերը նվիրաբերել է Հայաստանի Հանրապետությանը` հատուկ պահպանվող տարածքների հողերի կատեգորիա փոխադրելու և <<Արփի լիճ>> ազգային պարկում ընդգրկելու համար: Նույն որոշմամբ ավագանին հավանություն է տվել համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող 3407,1 հա հողերը հատուկ պահպանվող տարածքների հողերի կատեգորիա փոխադրելու և համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող հատուկ պահպանվող տարածքների 258,7 հա հողերը <<Արփի լիճ>> ազգային պարկում ընդգրկելու համար:

    ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից ներկայացված տվյալների համաձայն <<Արփի լիճ>> ազգային պարկին է հատկացվել ՀՀ Շիրակի մարզի Շաղիկ գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողերից 86,19 հա, այլ ոչ թե 559,0 հա, իսկ Շաղիկ գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականության հողերից 4225.09 հա, այլ ոչ թե 3665,8 հա, ըստ վերը նշված ՀՀ կառավարության N 1151-Ն որոշման: Ըստ 2014թ. հողային հաշվեկշռի, Շաղիկ համայնքի վարչական տարածքը կազմում է ընդամենը 5460.6 հա, որից 4225,09 հա հատուկ պահպանվող տարածքների հողեր են: Նույնատիպ անհամապատասխանություններ կան նաև Զարիշատ և Բերդաշեն համայնքների վարչական սահմաններում ընդգրկված և նախկինում համայնքներին կառավարման լիազորություններով հանձնված 2-րդ հատվածներում գտնվող հողերի մեջ, որոնք ոչ թե համայնքային այլ պետական սեփականության հողեր են հանդիսացել:

    3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

    <<Արփի լիճ>> ազգային պարկի պահպանությունը և օգտագործումն իրականացնում է ՀՀ բնապահպանության նախարարության <<Արփի լիճ>> ազգային պարկ>> պետական ոչ առևտրային կազմակերպությունը: Որոշման նախագծով նախատեսվում է ուղղել վերը նշված ՀՀ կառավարության N 1151-Ն որոշման մեջ Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերած և անհատույց օգտագործման իրավունքով <<Արփի լիճ>> ազգային պարկին հատկացված ՀՀ Շիրակի մարզի Բերդաշեն, Շաղիկ և Զարիշատ համայնքների վարչական սահմաններում գտնվող հողային հաշվեկշիռներով համայնքային և պետական սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողերի միջև անհամապատասխանությունները:

    4. Կարգավորման նպատակը և բնույթը

    Ներկայացված որոշման նախագծի նպատակը <<Արփի լիճ>> ազգային պարկի սահմանների ճշգրտման և քարտեզագրման միջոցով պարկի տարածքի էտալոնային, գիտական, տնտեսական արժեք ներկայացնող բնական համակարգերի և դրանց բաղադրիչների պահպանության, բնական վերարտադրության և օգտագործման ապահովումն է: Անհրաժեշտ է ՀՀ կառավարության 21.07.2011թ. N1151-Ն որոշման 3-րդ կետի 6-րդ, 10-րդ, 11–րդ ենթակետերում և որոշման 4-րդ կետի 8-րդ, 11-րդ, 12–րդ ենթակետերում կատարել ուղղումներ, քանի որ Շաղիկ, Զարիշատ և Բերդաշեն համայնքների վարչական սահմաններում ընդգրկված են նախկինում համայնքներին կառավարման լիազորություններով հանձնված 2-րդ հատվածներ, որտեղ գտնվող հողերը ոչ թե համայնքային այլ պետական սեփականության հողեր են: Այդ հատվածներում գտնվող <<Արփի լիճ>> ԱՊ-ին հատկացված հողերը նշված որոշման մեջ պետականի փոխարեն ներառվել են որպես համայնքային սեփականության հողեր:

    Հետևաբար, անհրաժեշտ է որոշման մեջ և համայնքների հողային հաշվեկշիռներում կատարել համապատասխան փոփոխություններ` <<Արփի լիճ>> ԱՊ-ին համայնքների կողմից նվիրաբերվող հողերը պակասեցվեն, իսկ պետական սեփականության հողերը նույն չափով ավելացնել` համաձայն աղյուսակի:

    ՀՀ Շիրակի մարզի Շաղիկ համայնքի գյուղատնտեսական նշանակության հողերը ներկայումս չեն բավարարում համայնքում անասնապահության կարիքները հոգալու համար: Խնդրին լուծում տալու համար անհրաժեշտ է համայնքի անմիջական հարակից` ազգային պարկին պատկանող 140 հա տարածքը, որը նախկինում բնակիչների կողմից օգտագործվել է անասնապահության նպատակով հատկացնել Շաղիկ համայնքին, որպես խոտհարք օգտագործելու համար:

    5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

    ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակման աշխատանքների ընթացքում, հաշվի են առնվել <<Արփի լիճ>> ազգային պարկի տարածքի արժեքավոր էկոհամակարգերի տեղաբաշխվածությունը, ֆլորայի և ֆաունայի տեսակային կազմը, տարածվածությունը /արեալը/, բնորոշ ապրելավայրերը, լանդշաֆտային առանձնահատկությունները, ինչպես նաև տարածաշրջանի համայնքների սոցիալտնտեսական խնդիրները: Որոշման նախագծում օգտագործվել են ՀՀ բնապահպանության նախարարությանը ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից տրամադրված ՀՀ Շիրակի մարզի Շաղիկ, Զարիշատ և Բերդաշեն համայնքների վարչական սահմաններում ընդգրկված հողային հաշվեկշիռների վերաբերյալ ճշգրտված տվյալները:

    ՀՀ Շիրակի մարզի գյուղական համայնքների և <<Արփի լիճ>> ազգային պարկի տարածքների վիճելի հատվածների ուսումնասիրման աշխատանքներին մասնակցել են ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության, ՀՀ բնապահպանության նախարարության, <<Արփի լիճ>> ազգային պարկ>> ՊՈԱԿ-ի, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի, ՀՀ Շիրակի մարզպետարանի և ՀՀ Շիրակի մարզի որոշ գյուղական համայնքների ներկայացուցիչները:

    6. Ակնկալվող արդյունքը

    Սահմանված կարգով ազգային պարկի և համայնքների ճշգրտված և նկարագրված սահմանների հաստատումը թույլ կտա օրենսդրությամբ սահմանված կարգով <<Արփի լիճ>> ազգային պարկ>> պետական ոչ առևտրային կազմակերպությանը անհատույց /անժամկետ/ օգտագործման իրավունքով ամրացված <<Արփի լիճ>> ազգային պարկի տարածքում առավել արդյունավետ կազմակերպել և իրականացնել ազգային պարկի պահպանության ու վերակագնման աշխատանքները : Նպաստավոր պայմաններ կստեղծվեն համայնքների հետ բնապահպանական և սոցիալտնտեսական խնդիրները լուծելու համար:

    Հղումներ
    Դիտել